Սարյան փողոցում 69-ամյա կնոջը վրաերթի ենթարկած տաքսիստը փախուստի է դիմել

15:55 • 07.01.17

Հունվարի 5-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սարյան փողոցի թիվ 30 շենքի մոտ անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տաքսու վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: