Սիրիայում պայթյուն է որոտացել. կա մի քանի տասնյակ զոհ

17:42 • 07.01.17

Սիրիայի հյուսիսային մասում գտնվող Ազազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել. պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Ազազ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում:

Ի սկզբանե հաղորդվել է միջադեպի հետևանքով 25 զոհի մասին, սակայն ավելի ուշ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է 60 զոհի մասին` հղում անելով քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչին:

Ինչպես հայտնել են Sputnik գործակալության աղբյուրները, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում` «Ահրար Աշ-Շամ» ընդդիմադիր խմբավորման գրասենյակի մոտակայքում, ինչի հետևանքով մահացել և վնասվածքներ է ստացել խմբավորման մոտ 50 կողմնակից: