Ամերիկացի բասկետբոլիստուհիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել խաղի ժամանակ (տեսանյութ)

15:20 • 08.01.17

Ամերիկյան ուսանողական լիգայի հանդիպման ժամանակ «Յուտա» և «Նևադա» թիմերի բասկետբոլիստուհիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի տեսագրությունը հայտնվել է Tyler Bischoff ծածկանունով օգտատիրոջ Twitter-ում:

Lenta.ru-ի հաղորդմամբ` սպորտսմենուհիների միջև կռիվը ծագել է, երբ «Յուտա» թիմի անդամներից մեկը հրել է իր հակառակորդին:

Կայքի հաղորդմամբ` ծեծկռտուքին մասնակցել են նաև փոխարինող խաղացողները: Ի վերջո, հաջողվել է դադարեցնել կռիվը:

Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է «Նևադա» թիմի հաղթանակով օվերթայմում` 55:53 հաշվով: