78 տարեկան հասակում մահացել է Կուբայի ՆԳ նախարարը
Հավանայում 78 տարեկան հասակում մահացել է Կուբայի ներքին գործերի նախարար, գեներալ Կառլոս Ֆերնանդես Գոնդինը, հայտնում է El Mundo պարբերականը` հղում անելով Կուբայի նախարարների խորհրդին:
Աղբյուրի հաղորդմամբ` նախարարի մահվան պատճառ են դարձել «քրոնիկ հիվանդություններից հետո ծագած բարդությունները»:
Նախարարների կաբինետը պաշտոնապես չի մանրամասնել, թե ով կզբաղեցնի հանգուցյալ նախարարի պաշտոնը:










