Ֆլորիդայի օդանավակայանի հրաձիգին մեղադրանքներ են ներկայացվել

11:17 • 08.01.17

ԱՄՆ Դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել 26-ամյա Էստեբան Սանտյագոին, ում ԱՄՆ իշխանությունները կասկածում են դեկտեմբերի 6-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում հրաձգություն իրականացնելու մեջ, որի հետևանքով հինգ մարդ է սպանվել:
 

AP-ի հաղորդմամբ` մեղավոր ճանաչվելու դեպքում Էստեբան Սանտյագոին սպառնում է ցմահ բանտարկություն կամ մահապատիժ:


Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալի խոսքով` Էստեբան Սանտյագո հատուկ է այդ վայրն ընտրել հարձակման համար: