Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 35 և հետաձգվել 44 չվերթ
14:43 • 08.01.17
Մոսկովյան օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել է 35 չվերթ, ևս 44 չվերթ հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Rt.ru-ն:
Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է երկու չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է երեք և հետաձգվել 20 չվերթ:
«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 30 և հետաձգվել 24 չվերթ:
Placeholder










