Nokia-ն ներկայացրել է Android-ով աշխատող առաջին բջջային հեռախոսը

17:22 • 08.01.17

Nokia ընկերությունը ներկայացրել է առաջին բջջային հեռախոսը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Նախորդ մոդելներն աշխատել են Symbian, Windows Phone և Linux օպերացիոն համակարգերով:

Korrespondent-ի հաղորդմամբ` Nokia 6 հեռախոսը կթողարկվի 2017 թվականի առաջին եռամսյակում: Սարքը կվաճառվի միայն Չինաստանում՝ 250 դոլարով:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր հեռախոսը հագեցած է 64 գեգաբայթ հիշողությամբ, 4 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 16 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով:

Ինչպես նշում է Forbes-ը, Nokia 6-ը սովորական հեռախոս է միջին գնային սեգմենտից:

Նշվում է, որ 2017 թվականին Nokia կթողարկվի Android օպերացիոն համակարգով աշխատող 6-7 հեռախոս: 

 

Nokia-ն ներկայացրել է Android-ով աշխատող առաջին բջջային հեռախոսը