Հրդեհ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի տներից մեկում

13:18 • 08.01.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 10.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.12-ին, մարվել՝ 11.40-ին:

Այրվել է տան տանիքի առաստաղը (մոտ 1 քմ):