Երուսաղեմում անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին. կա 4 զոհ, 15 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)

16:20 • 08.01.17

Երուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 4 և տուժել 15 մարդ: Ոստիկանները չեզոքացրել են բեռնատարի վարորդին։
 
Գործակալությունը հայտնում է, որ ոստիկանության ներկայացուցիչը տեղական ռադիոկայանի եթերում տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող քաղաքի հին թաղամասում:

Ինչպես պարզաբանում է Associated Press-ը` հղում անելով ոստիկանության ներկայացուցիչ Լյուբա Սամրիին, բեռնատարի վարորդի թիրախը եղել է զինվորների խումբը, որը այդ պահին նոր է դուրս եկած եղել ավտոբուսից: