ՀՀ տարածքում առաջիկայում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, Երևանում սպասվում է թույլ ձյուն

09:54 • 08.01.17

Հանրապետության տարածքում հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 8-12-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:


Հանրապետության տարածքում`



Երևանում՝