Այվազովսկու նկարի գործը, որում հարցաքննվել էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, կարճվել է
Այվազովսկու նկարի գործը, որում հարցաքննվել էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, կարճվել է․ այս մասին Tert.am-ից հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: «Ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ կտավը 2008 թվականին Պոլսո պատրիարքարանից անհետացած Արամ Խաչատուրյանի հեղինակածն է, այլ ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971 թվականին Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքում և նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»,- նշված է պատասխանում:
Հիշեցնենք, որ Tert.am-ը նախկինում անդրադարձել էր թեմային: Քննչական կոմիտեն ներկայացրել էր, որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Պոլսո Հայոց պատրիարքարանից ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2005 թվականին Ն․Ս․ Տ․ Մեսրոպ Բ․ պատրիարքը նույն ոճով այլ նկար պատրաստելու համար մի անծանոթ անձի հանձնել է Պատրիարքարանի հավաքածուում գտնվող Արամ Խաչատուրյանի կողմից 1903 թվականի հոկտեմբերի 20-ին նկարված Եպիսկոպոսի յուղաներկ նկարը, որն այլևս չի վերադարձվել պատրիարքարան:










