Ավստրիան մտադիր է չեղարկել աշխատանքի ընդունելիս ԵՄ քաղաքացիների հավասարությունը

17:47 • 12.01.17

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը մտադիր է երկրի գործատուներին իրավունք տալ, որի համաձայն նրանք կարող են Եվրոպական միության երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու ժամանակ նախապատվություն տալ Ավստրիայի քաղաքացիներին:

BBC-ն գրում է, որ այժմ Եվրոպայում գործում է ընդհանուր աշխատանքային շուկա. ԵՄ կազմի մեջ մտնող բոլոր երկրների քաղաքացիներն օրենքով հավասար իրավունքներ ունեն միության ցանկացած երկրում աշխատանքի ընդունվելու ժամանակ: Օրենքով արգելված է նախապատվություն տալ որևէ երկրի քաղաքացու:

Քերնը խոստացել է համապատասխան խնդրանքով դիմել ԵՄ ղեկավարներին` տնտեսական զարգացման 10-ամյա պլանին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալու ժամանակ: Միջոցառմանը հատուկ ուշադրություն կդարձվի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց գործազրկությունն արտահանում են Ավստրիա», - ասել է Քերնը Վելս քաղաքում ելույթ ունենալու ժամանակ: