Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի:
Համապատասխան նախագիծն այսօր ընդունվեց Կառավարության կողմից:
Որպես հիմնավորում նախագծում նշվում է, որ ըստ տեղեկությունների, Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն ու բեռնափոխադրումները:










