Դուբայից Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկում

21:04 • 12.01.17

Flydubai ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Չելյաբինսկի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Ինչպես նշվում է, ինքնաթիռը կատարում էր Դուբայ-Եկատերինբուրգ չվերթը:   

«Flydubai ավիաընկերության ինքնաթիռն իսկապես հարկադիր վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում, այն վայրէջքը կատարել է պահեստային թռիչքուղում», - ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Հարկադիր վայրէջքի պատճառն ու տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: