Հրազդանում դանակահարվել է 31-ամյա տղամարդ

15:03 • 12.01.17

Այս գիշեր  Հրազդանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ հունվարի 12-ին, ժամը 01:14-ին «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վերք, աջ ամրակային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: