Մոսկվաբնակ սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին ձերբակալել են հարկադիր աշխատանքից խուսափելու համար

22:20 • 12.01.17

Մոսկովյան դատարանը 15 օրով ձերբակալել է Mercedes մակնիշի արտաճանապարհային մեքենայով  մրցավազքերի մասնակցող Մառա Բաղդասարյանին հարկադիր աշխատանքից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով դատարանի մամուլի հաղորդագրությունը: 

«Այսօր դատարանը քննել է Մառա Բաղդասարյանի նկատմամբ վարչական խախտում կատարելու մասին գործը: Դատավորը, հաշվի առնելով մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, Բաղդասարյանի նկատմամբ 15-օրյա վարչական կալանք է սահմանել», - ասել է դատարանի մամուլի քարտուղարը: 

Բաղդասարյանը վկա էր Gelandewagen մակնիշի մեքենաներոս ոսկե երիտասարդության իրականացրած մրցավազքերի մասին գործով, ինչպես նաև մեղադրվում էր մրցավազքերին մասնակցելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի համար նա 10-օրյա ազատազրկման է ենթարկվել:

Սկանդալային սթրիթռեյսերին նաև 595 ժամյա հարկադիր աշխատանքի էին պարտավորեցրել, որը նա պետք է կատարեր մոսկովյան բակերից մեկում`որպես բակային հավաքարար: