ԱՄՆ-ում նախկինում հրշեջ քաղաքապետն աղջկա է փրկել հրդեհվող տնից
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պոլսբորո փոքր քաղաքի քաղաքապետ Հերի Սթիվենսոնն աղջկա է փրկել այրվող տնից, հաղորդում է CBS News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սթիվենսոնը նկատել է վառվող շինությունը, երբ տուն վերադառնալիս է եղել հուղարկավորության արարողությունից: Հրդեհվող բնակարան մտնելով` քաղաքապետը քնած աղջիկ է հայտնաբերել այնտեղ, որին և դուրս է հանել տնից:
Նշվում է, որ Պոլսբորոյի քաղաքապետ դառնալուց առաջ Սթիվենսոնը 12 տարի աշխատել է որպես հրշեջ:
Հրշեջ ծառայության աշխատակիցների հաղորդմամբ` հրդեհի պատճառն էլեկտրամատակարարման խափանումներն են եղել, որոնք սկսվել են երկհարկանի տան ձեղնահարկում:










