ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային, այդ թվում՝ հայաստանյան առաքելության մանդատների երկարաձգման շուրջ
ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցման ի պատասխան` հայտնեցին ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի լրատվական բաժնից:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կարգավիճակին, հայտնել էր, թե հնարավոր չի եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատանքների երկարաձգման որոշման շուրջ:
«Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում»,-ասել էր նա։
Պատասխանելով հարցին, թե չերկարաձգվելու դեպքում, մինչև երբ կգործի ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, այստեղից հայտնում են. «Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»:










