Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման պատրաստությունների ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով միջազգային հանդիպման պատրաստությունների ընթացքը: Այդ մասին հայտնում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը:
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Ա. Նազարբաևի հետ: Քննարկվել է Աստանայում սիրիական կարգավորման հարցով առաջիկա միջազգային հանդիպման պատրաստությունների ընթացքը»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության որոշ ակտուալ հարցերի:
Ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, հունվարի 23-ին Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով բանակցությունների նախապատրաստությունը մտել է վճռական փուլ: Սիրիայի ապագայի որոշման հարցում առաջատար դիրքերն ապահովել են երեք տարածաշրջային ուժերը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:










