Մանչեսթերում ապրող անվտանգության ընկերության տնօրենը Ռուանդայի թագավոր է դարձել

17:42 • 12.01.17

Մանչեսթերում բնակվող անվտանգության ընկերության 56-ամյա տնօրեն Էմանուել Բուշայիջան դարձել է Ռուանդայի նոր թագավորը՝ երեք ամիս առաջ նրա 80-ամյա հորեղբայր Քիգելի V թագավորի մահից հետո, գրում է The Daily Mail-ը: Նա ստացել է թագավոր Յուհի VI անունը։


Նախորդ թագավորն ապրում էր ԱՄՆ-ում և չուներ երեխաներ, այդ պատճառով իր եղբորորդուն ճանաչել է իր իրավահաջորդը:


Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Ռուանդայի դե յուրե թագավորության մամուլի ծառայությունը և թագավորական խորհուրդը Բուշայիջային հռչակել են Ռուանդայի թագավոր:


Նշվում է, որ Բուշայիջան նախորդ թագավորի և թագավորական ընտանիքի հետ արտաքսվել էր երկրից 1961 թվականին, երբ երկիրը հանրաքվեից հետո դարձել է հանրապետություն:


Նա Մեծ Բրիտանիայում է ապրում 2000 թվականից ի վեր:

 

Mr Bushayija lives in a housing association property in a terraced street in Sale, pictured