ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդը քննադատել է Ռուսաստանին «Ղրիմը բռնակցելու համար»

12:23 • 12.01.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Ռեքս Թիլերսոնը Սենատում մասնակցել է արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից իր թեկնածության քննարկմանը նվիրված լսումներին՝ պատասխանելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Թիլերսոնը քննադատել է Մոսկվային «Ղրիմը բռնակցելու համար» ու տեղի ունեցածը որակել է «ապօրինի գործողություն», որին Բարաք Օբամայի վարչակազմը շատ «թույլ» պատասխան է տվել:


Ինչպես նշում է edition.cnn.com-ը, Թիլերսոնը նաև ասել է, որ դեմ չէր լինի, որ Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարվեր՝ Մոսկվայի իրագործած ներխուժմանը դիմակայելու համար:


«Թեև այսօրվա Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, սակայն այն սեփական շահերը հետապնդելու հարցում այդքան էլ անկանխատեսելի չէ: Մենք պետք է բաց ու անկեղծ երկխոսություն սկսենք Ռուսաստանի հետ՝ առաջ տանելով մեր գիծը»,-ասել է միլիարդատերը 7 ժամ տևած լսումների ժամանակ: