Ստամբուլում ձերբակալվել է Ամանորի գիշերն ահաբեկչություն իրականացրած ուզբեկ գրոհայինի կինը
Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած գրոհայինի կինը ձերբակալվել է Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող իրենց տանը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ահաբեկիչն ազգությամբ ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովն է:
Կինը նշել է, որ Մաշարիպովը, ով անհետացել է ահաբեկչությունից հետո, իր հետ տարել է նաև 4 տարեկան որդուն, իսկ 1.5-ամյա աղջիկը մնացել է մոր հետ:
Կնոջ ձերբակալությունից հետո 1.5-ամյա աղջիկը հանձնվել է պետական մարմինների խնամակալությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։










