4 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ. Shamshyan.com

10:57 • 16.01.17

Երեկ՝ հունվարի15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Samand մակնիշի 60 ZZ 606 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 01 PP 014 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porche մակնիշի 88 AO 707 համարանիշի և BYD մակնիշի 372 OZ 64 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում։