EasyJet-ի բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից թռիչքի ժամանակ կերած սենդվիչի համար
Բրիտանական EasyJet ավիաընկերության բորտուղեկցորդուհիներից մեկը հեռացվել է աշխատանքից չվերթի ժամանակ կերած սենդվիչի համար, հայտնում է gazeta.ru-ն:
Քսաներկուամյա Շենեն Գլիսոնի խոսքով՝ ինքը բեկոնով սենդվիչ է կերել, քանի որ ալերգիկ է և թռիչքի ժամանակ իր համար հարմար այլ սնունդ չի կարողացել գտնել:
Օդանավի անձնակազմի անդամներից մեկն ավիաընկերության տնօրինությանը պատմել է, թե ինչպես է Գլիսոնն աշխատողներից մեկի հետ կերել ուղևորների համար նախատեսված մոտ 8 դոլար արժողությամբ բեկոնով սենդվիչը:
Հայտնի է, որ բորտուղեկցորդուհին ներողություն է խնդրել միջադեպի համար՝ առաջարկելով վճարել իր կերածի գումարը, սակայն փոխարենը նա ու մեկ այլ աշխատակից հեռացվել են աշխատանքից վարքագծի կանոնների խախտման ու գողության համար:











