Բագրատաշենի անցակետում խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Հունվարի 14-ին, ժամը 23.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հայկազ Հ.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին 2016 թ. հունիսի 21-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:










