Սիրիայի ՊՆ-ն ցույց է տվել ռուսական ռազմական ուղղաթիռների աշխատանքը (տեսանյութ)

13:55 • 16.01.17

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքի ցուցադրության տեսանյութը:


Տեսանյութում երևում են Կա-52, Մի-28Ն և Մի-35Մ, ինչպես նաև Սիրիայի ռազմաօդային ուժերի Մի-25 ուղղաթիռներ: Բացի այդ, ռազմական գերատեսչությունը ցուցադրել է սիրիական բանակի գործողությունները, գրում է lenta.ru-ն:


Ռուսական ուղղաթիռներն օգտագործվում են սիրիական բանակի գործողություններին աջակցելու համար:


Իսլամիստների դեմ պայքարում պաշտոնական Դամասկոսին աջակցող ռուսական զորքերի խումբը Սիրիայում է գտնվում 2015 թվականի սեպտեմբերից ի վեր: