Ուզբեկստանի նախագահը վատ աշխատանքի համար նկատողություն է հայտարարել երկու փոխվարչապետի

12:09 • 16.01.17

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նկատողություն է հայտարարել երկու փոխվարչապետի և հեռացրել է երկու պետական ընկերությունների ղեկավարների: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Միրզիյոևը 2016 թվականին երկրի զարգացման արդյունքներին և 2017 թվականի խնդիրներին նվիրված հունվարի 14-ին կայացած կառավարության ընդլայնված նիստում քննադատության է ենթարկել կառավարության աշխատանքը:


Նշվում է, որ Ուզբեկստանի ղեկավարը նիստի ընթացքում նկատողություն է հայտարարել երկու փոխվարչապետի՝ Ուլուգբեկ Ռոզուկուլովին, որն «Ուզավտոպրոմ»-ի նախագահն է, ինչպես նաև Գուլոմժոն Իբրահիմովին, որը համակարգում է երկրի վառելիքա-էներգետիկ համալիրը:


«Իմ ամենամեծ դժգոհությունը ձեզանից՝ արտահանման զարգացման հարցում մակերեսային աշխատանքն է»,- ասել է նախագահը: