Բիշքեկի մերձակայքում թուրքական օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի (լուսանկարներ, տեսանյութ)

11:42 • 16.01.17

Բիշքեկի մերձակայքում թուրքական ACT Airlines ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-747-400» բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, ինչի մասին հաղորդում է lenta.ru-ն՝ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:


Հայտնի է, որ զոհերի թվում կա օդանավի անձնակազմի 4 անդամ:


Աղբյուրը մանրամասնում է, որ Հոնկոնգ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը միջանկյալ վայրէջք էր պատրաստվում անել Ղրղզստանի մայրաքաղաքում, երբ դրա մերձակայքում ընկել է բնակելի տների վրա՝ ավերելով բազմաթիվ շինություններ:


Հայտնի է, որ այդ տեղանքում խիտ մառախուղ է եղել: Նշվում է նաև, որ օդանավն ընկել է օդանավակայանի թռիչքուղուց 1.5-2 կմ հեռավորության վրա:


Մինչդեռ Ria.ru-ն հավելում է, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հունվարի 17-ը սգո օր է հայտարարել:


Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ համացանցում հրապարակվել են դեպքի վայրում արված առաջին լուսանկարներն ու տեսանյութը.