ԱՄՆ նոր պետքարտուղարի քաղաքականությունը կարող է քաջալերել Ռուսաստանին, որ ավելի ագրեսիվ լինի ամբողջ տարածաշրջանում․ ամերիկացի փորձագետ
Մոսկվայում «Financial Times» թերթի հատուկ թղթակից, 1982թ. «The Wall Street Journal»-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված, որպես «ռուսամետ» ընկալվող Ռեքս Թիլլերսոնի քաղաքականության մասին:
«Ուրախալի է, որ նա աջակցություն է հայտնել Ուկրաինայի իրավունքին՝ որոշելու Ղրիմի թերակղզու ճակատագիրը և Ուկրաինային պատերազմում ռազմական աջակցության օրինականությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով մեր տարածաշրջանում Թիրելսոնի հնարավոր քաղաքականությանը՝ ամերիկացի փորձագետը նշեց․«Բայց նա կարող է նաև աջակցել Ռուսաստանի քաղաքականությանը, ինչը դեռ որոշված չէ, և կարող է փոխել ԱՄՆ-ի քաղաքականության ուղղությունը՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հետ, որը կարող է Ռուսաստանին քաջալերել, որ ավելի ագրեսիվ լինի ամբողջ տարածաշրջանում»:










