Femen-ի ակտիվիստուհին բողոքի ակցիա է կազմակերպել Մադրիդի թանգարանում Թրամփի արձանի բացմանը

23:29 • 17.01.17

Ֆեմենիստական Femen շարժման ներկայացուցչուհին բողոքի ակցիա է կազմակերպել Մադրիդի մոմե արձանիկների թանգարանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արձանի բաման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, միջոցառման ժամանակ մինչև գոտկատեղ մերկացած կինը, վազել է Սպիտակ տան ապագա ղեկավարի քանդակի մոտ և սկսել է նրա դեմ կարգախոսներ հնչեցնել: Որոշ ժամանակ անց թանգարանի պահակախմբի անդամներին հաջողվել է ձերբակալել կնոջն ու դուրս բերել նրան շենքից:

Մադրիդի մոմե արձանիկների թանգարանում հայտնի անձանց ավելի քան 450 քանդակներ են տեղադրված` Սարդ-մարդուց մինչև Սուպերմեն, ինչպես նաև համաշխարհային առաջնորդներ Վլադիմիր Պուտինից մինչև Ֆիդել Կաստրո:

Հիշեցնենք, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին: