Դիսնեյյան արքայադուստրը մետամֆետամինային կախվածության դեմ պայքարի դեմքն է դարձել (լուսանկար)
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի ակտիվիստները մետամֆետամինային կախվածության դեմ պայքարի վերաբերյալ պաստառ են տեղադրել` օգտագործելով «Սառը սիրտ» մուլտֆիլմի հերոսուհի արքայադուստր Էլզայի կերպարը:
Պաստառին պատկերված արքայադուստր Էլզան ձեռնաշղթաներով կանգնած է ոստիկանական բաժանմունքում և շատ հյուծված տեսք ունի: Պաստառի կարգախոսում ասվում է. «Մետամֆետամին: Ուղղակի բաց թող»: Կարգախոսը նմանակում է մուլտֆիլմի գլխավոր երաժշտական թեմայի անվանումը (Let it go` «Բաց թող»):
The Independent-ի հաղորդմամբ` Մոնտանա նահանգում սուր է մետամֆետամինի տարածումը դեռահասների շրջանում, և այսկերպ պաստառի ստեղծողները հավանաբար ցանկացել են դիմել երիտասարդներին:
Նշվում է, որ Montana Meth բարեգործական կազմակերպությունը զբաղվում է նահանգի բնակիչների շրջանում թմրամոլության դեմ պայքարով:
![]()










