Գերմանիայի դատարանը մերժել է աջ ծայրահեղական կուսակցությունը լուծարելու հայցը

15:40 • 17.01.17

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է երկրի դաշնային խորհրդի հայցը, որով պահանջվել է լուծարել Ազգային դեմոկրատական կուսակցությունը: Հայցում նաև պահանջվել է արգելել կուսակցության մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Այս մասին ահղորդում է Deutsche Welle-ն:

Հայցում նշվել է, որ կուսակցության գաղափարախոսությունը հակասում է Գերմանիայի Սահմանադրությանն ու արժեքներին, սակայն դատարանը համարել է, որ Ազգային դեմոկրատական կուսակցությունը բավական ներուժ չունի Գերմանիայում ժողովրդավարությունը վերացնելու համար:

«Ազգային դեմոկրատական կուսակցությունը հակասահմանադրական նպատակներ է հետապնդում, սակայն տվյալ պահին բավարար ապացույցներ չկան, որ կուսակցության գործունեությունը հաջողության կհասնի», - ասել է Դաշնային սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն: