Ավտովթար Սևան-Երևան ավտոճանապարհին. կա մեկ տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին՝ ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ–ին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «RENO» մակնիշի 35 SN 122 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1976 թ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին, ինչի հետևանքով Ա.Ադամյանը ստացել է մարմնական վնասվածքներ, վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։










