Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է Տեխասում
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Այս մասին հաղորդում է տեղական KHOU 11 հեռուստաալիքը` հղում անելով Բուշի ներկայացուցչին:
Հեռուստաալիքի տվյալներով` 92-ամյա Բուշի կյանքին ոչինչ չի սպառնում: Նախկին նախագահի ներկայացուցիչ Ջին Բեքերի խոսքով` նրա «վիճակը կայուն է», և մի քանի օրից նա կվերադառնա տուն:
Հոսպիտալացման պատճառը չի նշվում:










