Գյումրիում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

15:14 • 18.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ դատարանի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է  «Opel Vectra» մակնիշի 96 AA 444 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ա.) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.47-ին:

Տեսանյութը՝ tsayg.am-ի։