ԱՄՆ բնակչության ավելի քան 50%-ը հավատում է ընտրությունների ընթացքում «ռուսական կիբեռհարձակումների» մասին տեղեկություններին

10:51 • 18.01.17

Ամերիկյան NBC հեռուստաընկերության և The Wall Street Journal թերթի անցկացրած համապատասխան հարցման համաձայն՝ ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը հավատում է, որ Ռուսաստանը հաքերային հարձակումներ է գործել երկրում նախագահական նախընտրական արշավի ժամանակ:


Նշվում է, որ հարցման մասնակիցների 51 տոկոսը հայտարարել է, որ նրանք հավատում են ընտրություններին Ռուսաստանի «միջամտությանը»: Իր հերթին, 36 տոկոսը պատասխանել է, որ նրանք չեն հավատում այդ չհաստատված տվյալներին:


Հետազոտության հեղինակների տվյալներով՝ Ռուսաստանի կողմից «միջամտությանը» հավատացողների 70 տոկոսը կարծում է, որ հաքերային հարձակումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, իսկ 26 տոկոսը՝ որ չեն ազդել:


Ընդ որում՝ ամերիկացիների 86 տոկոսը, որոնք քվեարկել են միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին, չեն հավատում, որ ընտրություններին արտաքին միջամտությունն ազդել է նրա հաղթանակի վրա: