Հնդկական ինքնաթիռներում հատուկ տեղեր են սահմանվել կանանց համար՝ նրանց ոտնձգություններից պաշտպանելու համար

11:53 • 18.01.17

Հնդկական Air India ավիաընկերությունն օդանավերում հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից և բռնություններից պաշտպանելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Որոշ ներքին չվերթների դեպքում օդանավերի վերջին վեց տեղերն իսկզբանե ամրագրված են լինելու կանանց համար:


Այդ որոշմանը նախորդել են ուղևորների և անձնակազմի անդամների նկատմամբ ոտնձգությունների դեպքերը:


Ավիաընկերությունն այդկերպ ցանկանում է պաշտպանել միայնակ ճանապարհորդող ուղևորուհիներին: Միայնակ կինը կկարողանա խնդրել այդ տեղն առանց լրացուցիչ վճարման՝ գրանցման սեղանի մոտ:


Air India-ում քննարկում են ապագայում կանանց համար տեղերի առաջարկը ներառել նաև այլ չվերթներում: