Օբաման Պուտինին պրակտիկ մարդ է համարում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին պրակտիկ մարդ է համարում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Նախագահը, խոսելով նախագահ Պուտինի հետ իր անձնական շփումների մասին, ընդգծել է, որ նա բավականին պրակտիկ ու գործնական մարդ է»,-մեջբերում է ria.ru-ն Էռնեստի խոսքերը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Օբաման կլքի Սպիտակ տունը:










