Աշխարհի ամենածեր պանդան նշել է ծննդյան 37-ամյակը (լուսանկարներ)
Չինաստանում իր ծննդյան 37-րդ տարեդարձն է նշել աշխարհում ամենածեր պանդան՝ Բասին, հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ ներկայում պանդաների հետազոտական կենտրոնում ապրող էգը ծնվել է 1980թ.՝ Սիչուան նահանգում:
Հայտնի է, որ տոնի կապակցությամբ կենտրոնի աշխատակիցները Բասիին մեծ տորթ են տվել ՝ 37 թվով: Բացի այդ, կենդանուն շնորհավորելու են եկել նրա երկրպագուները:
Հիշեցնենք, որ Բասիից առաջ աշխարհում ամենածեր պանդան էր համարվում Ցզյա Ցզյան, որը 38 տարեկանում սատկել է Հոնկոնգի կենդանաբանական այգում:



















