Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

15:08 • 18.01.17

Իսպանիայի ամբողջ տարածքում, բացի Կանարյան կղզիներից, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ օդի ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի պատճառով, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով EFE գործակալությանը:


Գործակալության տվյալներով՝ Իսպանիայի ինքնավար համայնքներում ուժեղ քամիների, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանվել է վտանգի դեղին կամ նարնջագույն մակարդակ: Ինչպես հաղորդվում է, Արագոնում և Կատալոնիայում գրանցվել է մինչև -12 աստիճան ցուրտ եղանակ:


Գործակալության տեղեկություններով՝ Արագոնում սահմանվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Ինքնավար համայնքի բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կնվազի մինչև մինուս 8-12 աստիճանի: