Թրամփին սեռական ոտնձգությունների համար մեղադրած կինը նրա դեմ հայց է ներկայացրել

11:18 • 18.01.17

Ամերիկուհի Սամեր Զերվոսը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան, հայտնում է USA Today–ը:


Հայտնի է, որ ավելի վաղ Զերվեսը հրապարակավ մեղադրել էր Թրամփին իր դեմ իրականացված սեռական ոտնձգությունների համար: Կինը մանրամասնել էր, որ 70-ամյա միլիարդատերն իր նկատմամբ նման ոտնձգություններ է արել 2007թ.՝ Beverly Hills հյուրանոցի համարներից մեկում:


Զերվոսի փաստաբան Գլորիա Օլրեդը նշել է, որ եթե Թրամփն ընդունի իր մեղքը, ապա կինը հետ կվերցնի հայցը:


Իսկ երբ լրագրողներն Օլրեդից հետաքրքրվել են, թե ինչու է հայցը ներկայացվել Թրամփի երդմնակալության արարողությունից մի քանի օր առաջ, փաստաբանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ չներկայացնել հիմա: Մեծ քաջություն է անհրաժեշտ մոլորակի ամենահզոր մարդու դեմ դատական հայց ներկայացնելու համար»: