ԳԱԼԱ-ն չի մասնակցի խորհրդարանի ընտրություններին

21:28 • 19.01.17

Քիչ առաջ ավարտվել է ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որոշում է  կայացվել  չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:  

Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը:

Ըստ նրա՝ ԳԱԼԱ կուսակցությունը նպատակահարմար չի համարում հայաստանյան ներկա ներքաղաքական ստեղծված իրավիճակի պայմաններում ներգրավվել այդ գործընթացների մեջ:

Արմենուհի Վարդանյանը նաև ասաց, որ քաղաքական ներկա իրավիճակի արդյունքում վարչության անդամների մեծամասնությունը  քվեարկել է ընտրություններին չմասնակցելու օգտին: