Շվարցենեգերի համար ամբողջությամբ էլեկտրական G-Class է ստեղծվել (լուսանկարներ, տեսանյութ)

15:53 • 24.01.17

Ավստրիական Kreisel ընկերությունը հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերի պատվերով ստեղծել է ամբողջությամբ էլեկտրական Mercedes-Benz G-Class մեքենա, որը պատրաստված է մի օրինակով:

Ինչպես նշում է motor.ru-ն, այն համալրված է 490 ձիաուժ հզորությամբ 2 էլեկտրական շարժիչով, ինչպես նաև 510 կգ քաշով մարտկոցներով:


Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.6 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 183 կմ/ժ է: Այն մի լիցքավորմամբ անցնում է 300 կմ:


Շվարցենեգերի համար պատրաստված մոդելն արտաքուստ սովորական G-Class-ից տարբերվում է միայն Kreisel տարբերանշանով: