Մերկելն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հաղորդում է Bild-ը` հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուին:
Մուֆթուօղլուի խոսքով` փետրվարի 2-ին Մերկելը կլինի Անկարայում, որտեղ կմասնակցի քաղաքական երկխոսություններին:
«Հարաբերությունների ապագա կառուցմանն ու համագործակցությանն ուղղված մեր համատեղ ջանքերն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ», - ասել է Մուֆթուօղլուն:
Նշվում է, որ Անկարա այցելությունից հետո Մերկելը կմեկնի Մալթայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, որտեղ կքննարկվի Եվրոպական միության ապագան՝ առանց Մեծ Բրիտանիայի:










