Ֆրանսուհին «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել (լուսանկարներ)

08:38 • 30.01.17

 

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավարտվել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է  դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Իրիս Միտանարը:


Ինչպես հաղորդում է Reuters-ը, 24-ամյա գեղեցկուհին, որն ապագա ստոմատոլոգ-վիրաբույժ է, լավագույնն է ճանաչվել՝ գերազանցելով մնացյալ 85 մասնակիցներին:


Հայտնի է, որ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Հաիթիի և Կոլումբիայի ներկայացուցիչները:


Հավելենք, որ «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթն անցկացվել է 65-րդ անգամ: