Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի 17-ամյա հայուհի չեմպիոնուհին խոսել է սպորտն ու ուսումը համատեղելու դժվարության մասին

22:46 • 03.02.17

Գեղասահքի Եվրոպայի և աշխարհի 17-ամյա չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է համատեղում ուսումը մարզական պարապմունքների հետ:

«Սովորաբար դասերս անում են պարապմունքների միջև դադարների ժամանակ և շաբաթվա մեջ իմ միակ հանգստյան օրը: Իսկ իմ սիրելի «Սամբո-70» դպրոցը հաճախում եմ հանգստյան օրերին: Համատեղել ուսումն ու սպորտը շատ դժվար է, բայց կարևոր է», - ասել է չեմպիոնուհին` շնորհակալություն հայտնելով իրեն ընդառաջող ուսուցիչներին:

 Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական արմատներով գեղասահորդուհին Եվրոպայի չեմպիոնուհի է դարձել` նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: