Հնդկաստանում բժիշկները կնոջ գլխից կենդանի խավարասեր են դուրս բերել (տեսանյութ)

23:08 • 03.02.17

Հնդկաստանի Չենաի քաղաքում արտակարգ դեպք է պատահել: Խավարասերը մտել է Սելվի անունով հայտնի 45-ամյա կնոջ ականջի մեջ և խցանվելով կնոջ գանգի մեջ` ուժեղ քոր և գլխացավ է առաջացրել:

Ինչպես տեղեկացնում է Indian Express-ը, հնդկուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրահատել են նրան և հաջողությամբ դուրս բերել ողջ մնացած խավարասերին կնոջ գլխից:

Բժիշկների խոսքով` հնդկուհու բախտը բերել է, որ միջատը չի սատկել: Հակառակ դեպքում կնոջ ուղեղից մի քանի սմ հեռավորությամբ կարող էր վարակ տարածվել: Պարզվել է, որ միջատը հայտնվել էր անմիջապես աչքերի միջև ընկած հատվածում:

Վիրահատությունը 45 րոպե է տևել: Ներկա պահին հնդկուհին իրեն լավ է զգում: