Ուկրաինացի դատախազները անկարգություն են հրահրել և կրակոցներ արձակել սրճարանում (տեսանյութ)

22:35 • 03.02.17

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի դատախազության աշխատակիցները Պոկրովսկ քաղաքի սրճարաններից մեկում զանգվածային անկարգություններ են իրականացրել: Lenta.ru-ի հաղորդմամբ` կատարվածի տեսանյութը Facebook սոցցանցում հրապարակել է լրագրող Կոնստանտին Ստոգնին:

Լրագրողի խոսքով` դատախազները տոնելիս են եղել իրենց գործընկերոջ նշանակումը: «Երիտասարդական խնջույք են սարքել և արբել: Սակայն դա նրանց քիչ է թվացել և սկսել են կրակոցներ արձակել ատրճանակներից», - սոցցանցում գրել է լրագրողը: Ինչպես նա տեղեկացնում է, դեպքի վայր ժամանած ոստիկանները որևէ միջոցառում չեն ձեռնարկել կարգազանցների նկատմամբ:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սեղանի շուրջ նստած տղամարդկանցից մեկը հանում ատրճանակն ու կրակոցներ արձակում տարբեր ուղղություններով: