Տնտեսական մենաշնորհների բացահայտման համար պետք է ներդնել իրական սեփականատերերի ինստիտուտը. Կարեն Զադոյան (տեսանյութ)

22:53 • 04.02.17

Հայաստանում տնտեսական մենաշնորհների բացահայտման համար հարկավոր է ներդնել իրական սեփականատերերի ինստիտուտը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Մենք ասում ենք, այո՛, խնդիրներ կան պետական գնումների, մենաշնորհների ոլորտներում: Բայց մենք որևէ մեխանիզմներ չենք առաջարկում հարցի լուծման համար: Նախորդ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհների դեմ պայքար է պետք տանել, բայց երկու շաբաթ անց զեկուցեցին, որ Հայաստանում մենաշնորհներ կան: Այո, իրավական առումով չկա: Բայց  որպեսզի պարզվի՝ իրականում կա, թե ոչ, պետք է ներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը»,- ասաց Կարեն Զադոյանը։

Նա նաև նշեց, որ իրենք համապատասխան առաջարկն արել են կառավարությանը, և հարցը քննարկվում է:  Դրա արդյունքում, ըստ Կարեն Զադոյանի կպարզվի՝ օրինակ շաքարի ոլորտում ներմուծում կատարող ընտրությունները փոխկապակցվա՞ծ են միմյանց, թե՞ ոչ:

«Չկա մեխանիզմ, որպեսզի սա բացահայտվի, ուստի իրավական դաշտում գործընթաց սկսելու հնարավորություն չկա»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։