Չինաստանում 14-ամյա աղջիկը մահացել է` ընկնելով պտտվող ատրակցիոնից (տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևմտյան Չունցին քաղաքի զվարճանքի այգիներից մեկում 14-ամյա աղջիկ է մահացել ատրակցիոնի խափանման պատճառով:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, 14-ամյա աղջիկը դուրս է ընկել ատրակցիոնի նստարանից հենց պտույտի ժամանակ: Ատրակցիոնն իրենից պտտվող ճոճանակ էր ներկայացնում:
Ընկնելուց հետո աղջկան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Համապատասխան գերատեսչությունները դեպքի վայրում պարզում են ողբերգության հանգամանքները:










